ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

  1. Հոդվածի սկզբում պետք է նշված լինի հեղինակի ազգանունը, անունը, պաշտոնը, գիտական կոչումը (եթե ունի):
  2. Վերնագրերը գրել գլխատառերով, 14 տառաչափով, կենտրոնում:
  3. Հոդվածները պետք է ներկայացվեն WORD 2007 տեքստային տարբերակով` թղթով, խմբագրությանը տրամադրել նաև հոդվածի էլեկտրոնային տարբերակը՝ ուղարկելով այն հետևյալ էլեկտրոնային հասցեին՝grigoryan_maya@ mail.ru:
  4. Հայերեն հոդվածները ներկայացնել Sylfaen (նաև անգլերենը) տառատեսակով, 12 տառաչափով, հղումները՝ 10 տառաչափով, միջտողային հեռավորությունը` 1.5:
  5. Մեջբերումները ներկայացնել տողատակում՝ ծանոթագրության ձևով:
  6. Հղումները համարակալել սկզբից մինչև վերջ՝ պահպանելով հաջորդականությունն ամբողջ հոդվածում: Հղումը պետք է պարունակի տվյալ գրքի կամ հոդվածի ամբողջական տվյալները: Օրինակ` Պողոսյան Ստեփան, Հարևաններ հեռու ու մոտ: Պատմական ուսումնասիրություններ, Գիրք 1, Երևան: 2011. - էջ 12:
  7. Նշել միայն այն էջը կամ էջերը, որոնցից արվում է մեջբերումը:

    Եթե հղումը ամսագրից է կամ հոդվածների ժողովածուից, ապա շեղատառով ընդգծել ամսագրի անվանումը: Օրինակ` Քոսյան Լ., 1890-ական թվականների հայկական կոտորածների արձագանքները «Մուրճ» ամսագրում, Լրաբեր հասարակական գիտությունների, Երևան, 2011, թ. 1, էջ 18-20:

    Եթե նույն գրքից կամ հանդեսից նորից մեջբերում է լինում, ապա պետք է նշել հետևյալը` Քոսյան Լ., Տես նշված աշխատության մեջ, էջ 25-26:

    Եթե նույն հոդվածի մեջ անդրադարձ կա նույն հեղինակի մեկ այլ հոդվածի կամ գրքի, պետք նշել աղբյուրի ամբողջական տվյալները:

    Եթե հոդվածն ունի երկու և ավելի հեղինակ, ապա պետք է նրանց առանձնացնել ստորակետով, նշել յուրաքանչյուրի ազգանունը, անունը, ապա վերնագիրը: Օրինակ՝ Քոսյան Լ., Մանուկյան Ա., 1890-ական թվականների հայկական կոտորածների արձագանքները «Մուրճ» ամսագրում, Լրաբեր հասարակական գիտությունների, Երևան, 2011, թ. 1, էջ 18-20:

  8. Հոդվածը պետք է ունենա մինչև հինգ բանալի բառ` հայերեն և անգլերեն, նախաբան, բուն տեքստը, անգլերեն ամփոփում:
  9. Եթե հոդվածը անգլերեն է, ամփոփումը պետք է լինի հայերեն:

    Եթե հոդվածը հայերեն է, ամփուփումը պետք է լինի անգլերեն:

    Ամփոփման մեջ հակիրճ պետք է ներկայացնել եզրակացությունները:

  10. Ամսագրի մեջ չեն կարող ընդգրկվել նախկինում հրատարակված, այլ պարբերականներում ընդգրկված հոդվածները:
  11. Բոլոր հոդվածները խմբագրվելու են խմբագրական մոտեցումներին համապատասխան խմբագրական խորհրդի անդամների կողմից, կարող են մերժվել, եթե չեն համապատասխանում ամսագրի ձևաչափին: