ԱՄՍԱԳՐԻ ՄԱՍԻՆ

Հայաստանի ազգային գրադարանի կողմից վեցամսյա պարբերականությամբ հրատարակվող այս գիտա-մեթոդական ամսագրի նպատակն է` անդրադառնալ Հայաստանի գրադարանային համակարգում առկա խնդիրներին, արժևորել գրադարանների դերը հասարակական կյանքում, ընդգծել հայ գրքի և մամուլի պատմության կարևոր հարցադրումները, լուսաբանել այլ երկրներում գրադարանագիտության վերջին նվաճումները: Ըստ թեմատիկ ուղղվածության՝ անդրադարձ է կատարվում հետևյալ բաժիններին.

Գրադարան. Տեսություն և պրակտիկա

ա/ գրադարանային–տեղեկատվական գործունեության ընդհանուր տեսական- գործնական խնդիրներ

բ/ գրադարանային սպասարկման և ընթարցանության կազմակերպման խնդիրներ

գ/ գրադարանների կառավարման և նրանց օրենսդրական-իրավական գործունեության ապահովման խնդիրներ

դ./ մատենագիտություն. տեսական և գործնական խնդիրներ

Համայնքային գրադարան

ա/ համայնքապետի ամբիոն

բ/ համայնքային գրադարանների գործունեության տեսական և գործնական խնդիրներ

գ/ գրադարանային սպասարկման և ընթերցանության կազմակերպման արդի խնդիրներ

Կրթական հաստատությունների, մանկական, ճյուղային և այլ գրադարաններ

21-րդ դարի գրադարան

ա/ գրադարանային գործընթացների ավտոմատացման աշխատանքները ՀՀ գրադարաններում և արտերկրում

բ/ գրադարանային հավաքածուների երկարաժամկետ պահպանության ապահովում և տպագիր արտադրանքի վերականգնում

գ/ թվային գրադարանների ստեղծման և շահագործման միջազգային փորձի ներկայացում

դ/ գրադարանային միջավայրի ստեղծումը՝ որպես ընթերցանության որակի բարձրացման բաղադրիչ

ե/ գրադարաններ և սոցիալական մեդիա

Գրադարանային կրթություն

Գրադարանային միջազգային կազմակերպություններ

ա/ գրադարանային կազմակերպություններ, համաժողովներ, փաստաթղթեր, համագործակցության հարթակներ

բ/ ՄԱԿ-ի, ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ գրադարանային և մշակութային կյանքին առնչվող փաստաթղթեր, տեղեկատվություն

Հայկական գրադարանային ասոցիացիա

Մշակութային ժառանգություն

ա/ հայ գրավոր մշակութային ժառանգության ներկայացում

բ/ ազգային գրադարանային հավաքածուի ներկայացում

Գրահրատարակչություն, գրքագիտություն, գրքարվեստ, գրախանութներ

ա/ գրքի միջազգային տոնավաճառներ, ցուցահանդեսներ

բ/ հրատարակիչ-տպարան-գրախանութ

գ/ նոր հրատարակությունների գրախոսություններ, քննարկումներ

դ/ մի գրքի պատմություն

Գործընկերություն

ա/ փաստեր, իրադարձություններ արտերկրի գրադարանների կյանքում

բ/ արտերկրի գրադարանների փորձի ներկայացում

Գրադարանային վիճակագրություն և վերլուծություն

Թանգարանային աշխատանքի ներկայացում