back

Ցուցումներ հեղինակներին

  • Հոդվածի հիմնական տեքստը պետք է վերաբերի հանդեսի թեմատիկ խորագրերից որևէ մեկին:

  • Ողջ հոդվածը՝ ներառյալ գրականության ցանկը, ամփոփումը, պետք է կազմի առավելագույնը 20 էջ։ Ավել էջերի դեպքում որոշում է խմբագրական խորհուրդը:

  • Ամսագրի մեջ չեն կարող ընդգրկվել նախկինում հրատարակված, այլ պարբերականներում ընդգրկված հոդվածները:

  • Ընդունվում են հայերեն և անգլերեն հոդվածներ:

  • Գիտական հոդվածների հեղինակները պետք է գրանցված լինեն ORCID շտեմարանում (Orcid.org):

  • Բոլոր գիտական հոդվածները ստանում են ՀՏԴ եւ DOI:

  • Բոլոր հոդվածները խմբագրվում են խմբագրական մոտեցումներին համապատասխան, ուղարկվում են խմբագրական խորհրդի բոլոր անդամներին:

  • Եթե վերլուծական հոդվածը համապատասխանում է բոլոր տեխնիկական և բովանդակային չափանիշներին, ուղարկվում է գրախոսին:

  • Եթե առկա են առաջարկներ կամ դիտողություններ, դրանք անպայման քննարկվում են հեղինակի հետ:

  • Գրախոսված հոդվածը վերադարձվում է հեղինակին՝ անհրաժեշտ փոփոխություններն անելու համար:

  • Եթե հեղինակը համաձայն չէ գրախոսի կարծիքի հետ, հոդվածն ուղարկվում է երկրորդ գրախոսության:

  • Հոդվածները կարող են մերժվել, եթե չեն համապատասխանում հանդեսի վերլուծական հոդվածի չափորոշիչներին: Կամ էլ՝ կարող են ձևափոխվել և ներկայացվել՝ որպես հաղորդում:

  • Խմբագրությունն ընդունում է վերջնական տարբերակը, որը պարտադիր ուղարկվում է հեղինակին՝ հաստատման, որից հետո նոր հրապարակվում է:

  • Հաղորդումները չեն գրախոսվում: