back

ՆՅՈՒԹԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

  • Հոդվածի սկզբում` կենտրոնում, գլխագրերով և թավ տառատեսակով նշել հոդվածի վերնագիրը:

  • Մեկ տող ներքև՝ կենտրոնում, գլխագրերով և թավ տառատեսակով նշել հեղինակի անունը, ազգանունը:

  • Մեկ տող ներքև՝ կենտրոնում, սովորական տառատեսակով նշել ներկայացվող հաստատությունը՝ առանց հապավումների:

  • Մեկ տող ներքև՝ կենտրոնում, սովորական տառատեսակով նշել գիտական կոչումը, աստիճանը (առկայության դեպքում):

  • Մեկ տող ներքև՝ կենտրոնում, սովորական տառատեսակով նշել անձնական էլեկտրոնային փոստի հասցեն:

  • Մեկ տող ներքև նշել ORCID.ID և դրա հղումը:

  • Մեկ տող ներքև, շեղատառ, գրել հոդվածի համառոտագրությունը՝ հայերեն և անգլերեն (մինչև 100 բառ): Համառոտագրության մեջ ընդգծել հոդվածի նպատակը, առաջադրած խնդիրները:

  • Մեկ տող ներքև՝ 5- 7 հիմնաբառ:

  • Մեկ տող ներքև՝ հոդվածի տեքստը, որը պետք է բաղկացած լինի ներածությունից, բուն տեքստից (ցանկալի է առանձին գլուխների բաժանած) և ամփոփումից:

  • Հայերեն ամփոփումից հետո ներ ներկայացնել օգտագործված գրականության ցանկը՝ այբբենական դասավորությամբ:

  • Այնուհետև ներկայացնել անգլերեն (եթե հոդվածը հայերեն է) կամ հայերեն (եթե հոդվածն անգլերեն է) ամփոփումը հետևյալ սկզբունքով․ կենտրոնում՝ գլխագրերով հոդվածի վերնագիրը, մեկ տող ներքևից հեղինակի անուն, ազգանուն, մեկ տող ներքև՝ գիտական աստիճանը, կոչումը (առկայության դեպքում), մեկ տող ներքև՝ ներկայացվող հաստատությունը, մեկ տող ներքև՝ էլեկտրոնային փոստի հասցեն, մեկ տող ներքև՝ հիմնաբառերը, ապա ամփոփումը: Ամփոփման համար տեքստի առավելագույն ծավալը պետք է լինի 300 բառ:

  • Բուն տեքստից զատ կարելի է ներկայացնել 1 էջ աղյուսակ և մինչև 5 լուսանկար՝ առնվազն 300 dpi որակի։ Աղյուսակներն ու նկարները ներկայացնել ամփոփումներից հետո, եզրագծերը համապատասխանեցնել էջի սահմաններին։ Տեքստի մեջ նշվի յուրաքանչյուր նկարի և աղյուսակի համարը, իսկ վերջում՝ լուսանկարների և աղյուսակի ցանկը՝ համարակալված (նկարների պարագայում պարտադիր է նշել աղբյուրը, թե որտեղից է վերցվել այն):

  • Հաղորդումների դեպքում պահպանվում են նույն չափորոշիչները, սակայն հղումները, ամփոփումները, գրականության ցանկը պարտադիր չեն: