back

ԼՐԱՏՈՒ ՀԱՅԿԱԿԱՆ ԳՐԱԴԱՐԱՆԱՅԻՆ ԱՍՈՑԻԱՑԻԱՅԻ

Հայկական գրադարանային ասոցիացիայի կողմից վեցամսյա պարբերականությամբ հրատարակվող այս հանդեսի նպատակն է՝

  • անդրադառնալ գրադարանային համակարգում առկա խնդիրներին,

  • արժևորել գրադարանների դերը հասարակական կյանքում,

  • ներկայացնել ոլորտում առկա ձեռքբերումները,

  • ընդգծել մարզային, համայնքային, բուհական գրադարանների դերն ու առաքելությունը,

  • հետազոտել տպագրության պատմությունը,

  • լուսաբանել այլ երկրներում գրադարանագիտության վերջին նվաճումները,

  • ներկայացնել Գրադարանային միությունների և հաստատությունների միջազգային դաշնության (IFLA) գործունեությունը:
  • Հանդեսի առանցքային բաժիններն են՝

    Տեսություն և պրակտիկա

  • գրադարանային–տեղեկատվական գործունեության ընդհանուր տեսական-գործնական խնդիրներ,

  • ընթերցանության խթանում,

  • գրադարանների կառավարման խնդիրներ, օրենսդրական-իրավական հարցադրումներ,

  • մատենագիտություն. տեսական և գործնական խնդիրներ:
  • Մարզային և համայնքային գրադարաններ

  • մարզային և համայնքային գրադարանների գործունեության տեսական և գործնական հարցադրումներ,

  • մարզային և համայնքային գրադարանների նվաճումների ներկայացում:

  • Կրթական հաստատությունների գրադարաններ

    Մանկական գրադարաններ

    21-րդ դարի գրադարան

  • գրադարանային գործընթացների ավտոմատացման աշխատանքները,

  • գրադարանային հավաքածուների երկարաժամկետ պահպանության խնդիրներ,

  • տպագիր արտադրանքի վերականգնման հարցեր,

  • թվային գրադարանների ստեղծման և շահագործման միջազգային փորձի ներկայացում,

  • գրադարաններ և սոցիալական մեդիա:
  • Գրադարանային կրթություն

    Գրադարանային իրադարձություններ

  • գրադարանային կազմակերպություններ, համաժողովներ, փաստաթղթեր, համագործակցության հարթակներ,

  • ՄԱԿ-ի, ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ գրադարանային և մշակութային կյանքին առնչվող փաստաթղթեր, տեղեկատվություն,

  • գրադարանների գործունեության ներկայացում:
  • Գրադարանային ասոցիացիա

    Մշակութային ժառանգություն

  • գրավոր մշակութային ժառանգության ներկայացում,

  • ազգային գրադարանային հավաքածուի ներկայացում:

  • Գրահրատարակչություն, գրքագիտություն, գրքարվեստ, գրախանութներ

  • գրքի միջազգային տոնավաճառներ, ցուցահանդեսներ,

  • հրատարակիչ-տպարան-գրախանութ,

  • նոր հրատարակությունների գրախոսություններ, քննարկումներ,

  • մի գրքի պատմություն:
  • Գործընկերություն

  • փաստեր, իրադարձություններ արտերկրի գրադարանների կյանքում,

  • արտերկրի գրադարանների փորձի ներկայացում:
  • Գրադարանային վիճակագրություն և վերլուծություն