Անհատական բաժնույթ
- Անհատական բաժնույթից օգտվելու իրավունք ունեն ՀՀ ԳԱԱ համակարգի գիտաշխատողները և այլ հաստատությունների դոկտորի գիտական աստիճան կամ պրոֆեսորի կոչում ունեցող անձինք:
- ՀՀ ԳԱԱ համակարգի աշխատակիցը անհատական բաժնույթում գրանցվելու համար պետք է լրացնի հաշվառման քարտ, որն այնուհետև հաստատվում է այն կազմակերպության կնիքով, որտեղ անձն աշխատում է։
- Անհատական բաժնույթով միաժամանակ կարելի է ստանալ ոչ ավել քան 3 միավոր գրականություն, յուրաքանչյուրը 1 ամիս ժամկետով։
- Անհատական բաժնույթից օգտվելու իրավունքը տրվում է մեկ տարի ժամկետով։
- Գրականության օգտագործման ժամկետը հնարավոր է երկարացնել, եթե տվյալ հրատարակության համար չկա ուրիշ ընթերցողի պահանջ: Ժամկետը կրկին երկարացնելու համար ընթերցողը պարտավոր է տվյալ գրականությունը ներկայացնել գրադարանի սպասարկման բաժին։
- Գրականության վերադարձի ժամկետը 2 անգամ խախտելու դեպքում ընթերցողը 6 ամիս ժամկետով զրկվում է անհատական բաժնույթից օգտվելու իրավունքից։
- Ընթերցողը պատասխանատվություն է կրում սպասարկված գրականության յուրաքանչյուր միավորի անխաթարության և ողջամնացության համար։ Գիրքը ստանալիս պարտավոր է ստուգել նրա ֆիզիկական վիճակը՝ էջերի քանակ, նկարազարդումներ, գծագրեր, հավելվածներ և այլն։ Բացահայտված թերությունների մասին պետք է տեղեկացել գրադարանավարին։
- Անհատական բաժնույթով չեն տրվում լրագրերը, հին հրատարակությունները (մինչև 1940 թվականը), տեղեկատու հրատարակությունները` հանրագիտարաններ, բառարաններ, հազվագյուտ, թանկարժեք և պատկերազարդ հրատարակությունները։
- Գրադարանի կորած գրադարանային փաստաթղթերը փոխարինվում են համարժեք փաստաթղթով կամ կատարվում է դրամական փոխհատուցում, որն իրականացվում է ըստ «Գրականության կորուստների, վերականգնման և փոխհատուցման» հանձնաժողովի որոշման։
Գրադարանի հավաքածուներից կորած մեկ օրինակ գրադարանային փաստաթուղթը փոխարինվում է․
ա) կորած փաստաթղթի միևնույն հրատարակությամբ
բ) նույն փաստաթղթի մեկ այլ հրատարակությամբ և պատճենահան օրինակով
գ) գրադարանի համար զրո օրինակ մեկ այլ գրադարանային փաստաթղթով։
Կորած գրադարանային փաստաթղթերի փոխհատուցումը կատարվում է տվյալ գրադարանային փաստաթղթի շուկայական արժեքի 10-պատիկի չափով։ - Անհատական բաժնույթից օգտվող ընթերցողները պարտավոր են պահպանել սույն կանոնները։
Պահանջվում է ներկայացնել
ՀՀ ԳԱԱ համակարգի աշխատակիցները | անձնագիր կամ նույնականացման քարտ, լրացված հաշվառման քարտ |
ՀՀ ԳԱԱ Գիտակրթական կենտրոնի ուսանողները | անձնագիր կամ նույնականացման քարտ, լրացված հաշվառման քարտ |
Այլ հաստատությունների գիտաշխատողները | անձնագիր կամ նույնականացման քարտ, լրացված հաշվառման քարտ, միջնորդագիր |
Ընթերցասրահներից կարող են օգտվել
- ԲՈՒՀ-երի ուսանողները, մագիստրանտները
- Ոչ ակադեմիական հաստատությունների ասպիրանտները
- 16 տարին լրացած ցանկացած անձ
Պահանջվում է ներկայացնել
ԲՈՒՀ-երի ուսանողները, մագիստրանտները Ոչ ակադեմիական հաստատությունների ասպիրանտները 16 տարին լրացած անձինք |
անձնագիր կամ նույնականացման քարտ, տեղեկանք աշխատավայրից, ուսանողական տոմս, լրացված հաշվառման քարտ |
Միջգրադարանային բաժնույթ
Պատվերները ձևակերպվում են պատվիրատու գրադարանի գրադարանավարի պահանջով:
Օգտվելու կանոնները
Ընթերցասրահներում սպասարկվում են Հիմնարար գիտական գրադարանից օգտվելու իրավունք ունեցող բոլոր ընթերցողները: Ընթերցասրահներն ունեն առձեռն հավաքածուներ, որոնցից ընթերցողները կարող են օգտվել առանց սահմանափակման: Առձեռն հավաքածուները համալրված են հիմնականում տեղեկատու գրականությամբ /հանրագիտարաններ, բառարաններ, տեղեկատուներ/: Առձեռն հավաքածուներում բացակայող գրականությունը կարելի է պատվիրել գրապահոցից:
Անհրաժեշտ է իմանալ
Աշխատանքի վայրը, տան հասցեն, հեռախոսի համարը փոխելու, ինչպես նաև ընթերցողական տոմսը կորցնելու դեպքում ընթերցողը պարտավոր է անմիջապես հայտնել գրադարանի սպասարկման բաժին:
Գիրքը պահելու նշված ժամկետը խախտելու դեպքում ընթերցողի սպասարկումը դադարեցվում է մինչև գրականության վերադարձը: Ընդ որում, ընթերցողը կարող է նաև ժամանակավորապես /մինչև 1 տարի/ զրկվել գրադարանից օգտվելու իրավունքից:
Գրականությունը կորցնելու կամ փչացնելու դեպքում ընթերցողը պարտավոր է գրադարանին վերադարձնել նույն գրքի այլ օրինակ: Եթե դա անհնար է, գրադարանի հատուկ հանձնաժողովի որոշմամբ` փոխարինել կորցրած գիրքը հավասարազոր հրատարակությամբ կամ շուկայական գներով հատուցել կորած գրականության արժեքը:
Արգելվում է
- ուրիշին տալ ընթերցողական տոմսը
- գրականության վրա նշումներ, ընդգծումներ կատարել, ծալել, պատռել էջերը և այլն
- ընթերցասրահներից դուրս բերել գրականությունը` առանց թույլտվության
- ընթերցասրահում օգտվել սեփական գրքերից՝ առանց թույլտվության
- բաժնույթում և ընթերցասրահներում բարձր խոսել և օգտվել բջջային հեռախոսներից
- ծխել գրադարանի տարածքում:
Սույն կանոնները խախտողները կզրկվեն գրադարանից օգտվելու իրավունքից:
Առցանց պատվեր https://opac.flib.sci.am/